«ԿԱՍԿՈ» ՍՊԸ-ն որպես խոշոր ներմուծող, և որպես ճարտարապետաշինարարական ընկերություն

«ԿԱՍԿՈ» ՍՊԸ-ն որպես խոշոր ներմուծող, և որպես ճարտարապետաշինարարական ընկերություն

Մի քիչ պատմություն
«Կասկո»  ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է ճարտարապետաշինարարական և դիզայնի ոլորտում: Հմուտ ճարտարապետների և դիզայներների շնորհիվ իրականացվել են մի շարք պրոյեկտներ: Նման ծառայություններ ընկերությունը մատուցում է մինչ օրս:
Խանութ-սրահներ
«Կասկո» ընկերությունը համագործակցում է 50-ից ավելի աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ և հանդիսանում է դրանց պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում:  Ընկերությունը ներկա պահին ունի երկու խանութ-սրահ, որոնք ունեն երկու տարբեր ուղվածություն.
Առաջին՝ Շին լյուքս խանութ-սրահում ներկայացված է շինանյութի համաշխարհային շուկայում առաջատար հանդիսացող ֆրանսիական SAINT-GOBAIN ընկերությունը, որը հայտնի է իր ապրանքանիշերով՝ WEBER, ISOVER, GYPROC, ECOPHON: Խանութ-սրահում ներկայացված է շվեդական BONA ընկերությունը, որն առաջատարն է փայտե և լամինատե  հատակների համար նախատեսված լաքերի, խնամքի և մաքրման միջոցների շուկայում, գերմանական AKEMI և իտալական TENAX ընկերությունները՝ քարի սոսինձներ, քարի համար նախատեսված խնամքի և մաքրման միջոցներ, ֆրանսիական BOSTIK և իտալական VERMEISTER ընկերությունները՝ հիդրոմեկուսիչներ, հերմետիկներ, սոսինձներ, նախաներկեր, իտալական BOERO ընկերությունը` ներսի և դրսի համար նախատեսված ներկեր:Ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ խանութ-սրահում: 

Երկրորդ ուղվածությանը կարող եք ծանոթանալ Լյուքս Պարկետ խանութ-սրահում: Այստեղ ներկայացված են մի շարք եվրոպական ապրանանիշեր, ինչպիսիք են լամինատե և փայտե հատակներ արտադրող գերմանական PARADOR ընկերությունը, լամինատե հատակներ արտադրող շվեցարական KRONOSWISS-ը, մանրատախտակ, եռաշերտ և միաշերտ փայտե հատակներ արտադրող շվեդական KAHRS-ը, ֆինական UPOFLOOR (KARELIA), գերմանական WINEO իր լամինատե և վինիլային հատակներով, շվեցարական TISCA TIARA և ֆրանսիական BALSAN ընկերությունները իրենց կավրալիններով, ինչպես նաև ֆրանսիական CLIPSO ընկերությունը՝ ձգվող առաստաղներով: Բոլոր դիզայներական լուծումներին կարող է ծանոթանալ խանութ-սրահում: 
Ճարտարապետություն, շինարարություն, դիզայն

«Կասկո» ընկերությունը իրականացնում է ճարտարապետական, շինարարական և դիզայներական աշխատանքներ:

 

top